Մարզեր

Բյուրավան գյուղում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Բյուրավան գյուղում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Արարատի մարզի Բյուրավան գյուղում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող հացի արտադրամասում։

Ինրպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Հատկապես արձանագրվել են որոշ խախտումներ՝  արտադրամասի նախագծումը, կառուցվածքը և չափսը չեն ապահովել կենդանիների ներթափանցումից պաշտպանությունը, արտադրական շինությունները ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, մասնիկները թափվելու հնարավորությունից, բորբոսի առաջացումից, արտադրամասի պատերի, հատակի, առաստաղների և պատուհանների մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։

Տեսչական մարմնի մասնագետները պարզել են, որ արտադրական շինությունները չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, արտադրական շինություններում պահվել են արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Ստուգումների արդյուքում պարզվել է նաև, որ սահմանված չի եղել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,  աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ հաշվի առնելով վերը նշված խախտումները՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում