Հայաստան

Ջրվեժի արտադրամասերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. նախնական տվյալներով տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Ջրվեժի արտադրամասերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. նախնական տվյալներով տուժածներ չկան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև համապատասխան օպերատիվ և մասնագիտական խմբեր։ 

Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը՝ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Օգնության են միացել նաև Երևանի քաղաքային և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում