Սյունիքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։ 

Ինչպես «Արմենպերս»-ը տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների պանիր «Լոռի», պանիր «Չանախ» և «Մածուն» արտադրատեսակները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Մարսնավորապես՝   պանիր «Լոռի» և պանիր «Չանախ» (արտ․՝ 14․08․2025) արտադրատեսակները եղել են ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, 1 կգ-անոց «Մածուն» (արտ․՝ 14․08․2025) արտադրատեսակը՝ բորբոսասնկեր ցուցանիշով։

Տեսչական մարմնից վստահեցնում են, որ արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: 

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա