Ռազմական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 24-ին այցելել է N զորամիավորմանը ենթակա նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, նախարար Պապիկյանը ծանոթացել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին, մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին և կենցաղային պայմաններին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է շինարարական աշխատանքների որակական բարձր չափորոշիչների ապահովման և աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու կարևորությունը։

Ըստ աղբյուրի՝ այցի ավարտին պաշտպանության նախարարը շինարարական աշխատանքներն իրականացնող, համակարգող և վերահսկող պատասխանատու ղեկավարներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում