Ռուսաստան

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական կողմի հետ 146 գերիների փոխանակման մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական կողմի հետ 146 գերիների փոխանակման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն հայտնել է օգոստոսի 24-ին ուկրաինական կողմի հետ փոխադարձաբար 146 ռազմագերիների փոխանակման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել «Տելեգրամ»-ի ալիքում՝ նշելով, որ Ուկրաինայի կողմից 146 զինծառայող է վերադարձվել, որոնք փոխանակվել են  նույն թվով ուկրաինացի ռազմագերիների հետ:

Բացի այդ, ուկրաինական կողմը վերադարձրել է Ռուսաստանի Դաշնության ութ քաղաքացիների, որոնք Կուրսկի մարզի բնակիչներ են։

Նշվում է, որ ռուս զինծառայողներին գերությունից վերադարձնելու համար մարդասիրական միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։

Լուսանկարը՝ Deutsche Welle-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում