Դիվանագետներն այցելել են Վեդիի նորակառույց ջրամբար
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ընդառաջ դիվանագետները եղել են Վեդիի նորակառույց ջրամբարում՝ ծանոթանալու Հայաստանի համար ռազմավարական ծրագրերից մեկի իրականացման ընթացքին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ դեսպանահավաքին ընդառաջ դիվանագետների առաջին կանգառը Վեդիի ջրամբարն էր։