Ռուսաստան

Կամչատկայի ափերի մոտ 5 մագնիտուդից ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Կամչատկայի ափերի մոտ 5 մագնիտուդից ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները Կամչատկայի արևելյան ափին գրանցել են 5 մագնիտուդից ավելի երկու երկրաշարժ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական ​​կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։

«Առաջին երկրաշարժի տեղի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 51.3185, արևելյան երկայնության 160.0980: Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատկայից՝ 219 կիլոմետր: Խորությունը՝ 25.7 կիլոմետր: Մագնիտուդը՝ 5.2»,-հայտնել են գերատեսչությունից:

Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել երկրորդից երեք ժամ առաջ։ «Երկրորդ երկրաշարժի տեղի կոորդինատներ են՝ հյուսիսային լայնության 51.9587, արևելյան երկայնության 160.5383։ Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատկայից՝ 180 կիլոմետր։ Խորությունը՝ 60.1 կիլոմետր։ Մագնիտուդը՝ 5.3։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնները գտնվել են Խաղաղ օվկիանոսում»,-հայտնել են գիտնականներն իրենց մոնիթորինգի տվյալներն ուսումնասիրելուց հետո։

Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի ունեցավ 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8.8 մագնիտուդով երկրաշարժը։ Այդ ժամանակվանից ի վեր գիտնականները ամեն օր գրանցում են հետցնցումներ։ Դրանց մեծ մասը չի զգացվում բնակեցված տարածքներում։ Սեյսմոլոգները նշում են, որ հետցնցումների ինտենսիվությունն ու ուժգնությունը աստիճանաբար նվազում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում