Բունդեսթագի փոխնախագահը կողմ է Կիևին TAURUS հրթիռներ մատակարարելուն

1 րոպեի ընթերցում

Գերմանիան պետք է մեծացնի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ այդ թվում նրան մատակարարելով գերմանա-շվեդական TAURUS թևավոր հրթիռներ, ինչպես նաև մասնակցի այդ երկրի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Բունդեսթագի փոխնախագահ, «Ալյանս 90»/«Կանաչներ»» կուսակցության նախկին համանախագահ Օմիդ Նուրիփուրը։

«Ուկրաինայի դիմադրելու կարողությունը կախված չէ միայն մեր զենքի մատակարարումներից, հետևաբար մենք պետք է աջակցենք Ուկրաինային մեր ունեցած ամեն ինչով, այդ թվում՝ թևավոր հրթիռներով»,- ասել է Նուրիփուրը։

Կիևին 500 կմ հեռահարությամբ TAURUS թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորության մասին քննարկումները Գերմանիայում ընթանում են վաղուց։ Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ էր դրան՝ նշելով, որ Գերմանիան այդպիսով կդառնա հակամարտության կողմ։

Մինչդեռ Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում նրա իրավահաջորդ Ֆրիդրիխ Մերցը մայիսի վերջին հստակեցրեց, որ չի բացառում նման քայլը։ Նախապես արդեն որոշվել էր, որ Բեռլինը կօգնի Կիևին ստեղծել սեփական հեռահար հրթիռներ։

 

 

Հայերեն العربية Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը