Իրան

Թեհրանը «եվրաեռյակի» հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

1 րոպեի ընթերցում

Թեհրանը «եվրաեռյակի» հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օգոստոսի 22-ին ավելի ուշ հեռախոսազրույց կունենա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու հակաիրանական պատժամիջոցների վերացման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիին։

Բացի այդ, ըստ պաշտոնյայի՝ կքննարկվի Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս հասցված հարվածներին արձագանքելու անհրաժեշտությունը։

Հունիսին Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանին՝ հայտարարելով, թե նպատակ ունի ոչնչացնել իրանական միջուկային ծրագիրը։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին։

Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին՝ նշելով, որ ամերիկյան հարվածները ոչնչացրել են միջուկային զենք ստեղծելու՝ Իրանի հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում