Թուրքիա

Վրաստանում սահմանապահները Թուրքիայի երեք քաղաքացու են ձերբակալել

1 րոպեի ընթերցում

Վրաստանում սահմանապահները Թուրքիայի երեք քաղաքացու են ձերբակալել

Վրաստանի պետական ​​սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ ձերբակալվել են Թուրքիայի երեք քաղաքացիներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NewsGeorgia-ն` հղում կատարելով Վրաստանի սահմանային ոստիկանությանը։ 

Ոստիկանության տվյալներով՝ մեղադրյալները Սարփիի սահմանային հատվածով ուղևորվելիս են եղել Թուրքիա՝ շրջանցելով պաշտոնական անցակետը։ 

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել «մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական ​​սահմանը անօրինական կերպով հատելը» հոդվածով։ 

Վրաստանում այս հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում