Կիպրոսի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առթիվ

2 րոպեի ընթերցում

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կոնստանտինոս Կոմբոսի միջև անցկացված հեռախոսազրույցի մասին՝ որակելով այն կառուցողական։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի ԱԳՆ-ն համապատասխան հաղորդագրությունը տարածել է X-ի միկրոբլոգում։

«Արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը կառուցողական հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ շնորհավորելով վերջինիս Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» համատեղ հռչակագրի ստորագրման և նախաստորագրման կապակցությամբ»,-ասված է Կիպրոսի ԱԳ նախարարության գրառման մեջ։ 

Նշվում է, որ Կոմբոսը ողջունել է այս պատմական իրադարձությունները՝ որպես Հարավային Կովկասում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ նշանակալի քայլեր։ 

«Արտգործնախարարն ընդգծել է Կիպրոսի պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղության գործընթացին ԵՄ խորհրդում առաջիկա նախագահության ընթացքում»,-նշված է գրառման մեջ։ 

Հաղորդվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրման ընդլայնման հեռանկարները։

Տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

 

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում