Կիպրոսի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առթիվ
2 րոպեի ընթերցում

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կոնստանտինոս Կոմբոսի միջև անցկացված հեռախոսազրույցի մասին՝ որակելով այն կառուցողական։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի ԱԳՆ-ն համապատասխան հաղորդագրությունը տարածել է X-ի միկրոբլոգում։
FM @CKombos held a constructive phone call with Armenian FM @AraratMirzoyan, congratulating him on the signing of the Joint Declaration and initialing of the Agreement on Establishment of Peace and Inter‑State Relations between #Armenia and #Azerbaijan. He welcomed these historic… pic.twitter.com/GzjNAGZ6gy
— Cyprus MFA (@CyprusMFA) August 21, 2025
«Արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը կառուցողական հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ շնորհավորելով վերջինիս Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» համատեղ հռչակագրի ստորագրման և նախաստորագրման կապակցությամբ»,-ասված է Կիպրոսի ԱԳ նախարարության գրառման մեջ։
Նշվում է, որ Կոմբոսը ողջունել է այս պատմական իրադարձությունները՝ որպես Հարավային Կովկասում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ նշանակալի քայլեր։
«Արտգործնախարարն ընդգծել է Կիպրոսի պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղության գործընթացին ԵՄ խորհրդում առաջիկա նախագահության ընթացքում»,-նշված է գրառման մեջ։
Հաղորդվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրման ընդլայնման հեռանկարները։
Տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։