Հասարակական

Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում