Վաշինգտոնի համաձայնություններից հետո ամեն ժամ ՀՀ-ի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հայաստանի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն ամեն օր, ամեն ժամ աճում են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակումից հետո ակնկալվող արդյունքին՝  վարչապետը նշեց, որ Հայաստանը տնտեսության զարգացման բոլորովին այլ մակարդակ կունենա:   

«Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են: Եվ ես համոզված եմ, որ դուք բոլորդ դա կտեսնեք տնտեսության մեջ: Միանշանակ այդպես է»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ այս տարվա մայիս-հունիս-հուլիս ամիսներին արդեն Հայաստանի բոլոր ժամանակների համար պատմականորեն առավելագույն թվով զբոսաշրջիկներ են եկել՝ դա նույնպես համարելով տնտեսական էֆեկտ:   

«Դա, մասնավորապես, կարող է կապված լինել դրանից առաջ տեղի ունեցած մեկ այլ իրադարձության հետ: Ուզում եմ հիշեցնել, որ 2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ աշխատանքներն ավարտելու մասին: Եվ պատահական չէ, որ այս իրադարձությունից 1 ամիս անց մտնում ենք մի ցիկլի մեջ, որտեղ Հայաստան են այցելում պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ»,-ասաց նա:

Փաշինյանի համար ակնհայտ է, որ զբոսաշրջության թվերի աճը կապված է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարության հետ, որ ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման աշխատանքները: 

Հայերեն English Español Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում