Հասարակական

Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

1 րոպեի ընթերցում

Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք. լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2025 թվականի օգոստոսի 25-ից։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: 

«ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։

Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։ Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է մշտապես պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում