Աշխարհ

Նիգերում հեղեղումների զոհ է դարձել 47 մարդ

1 րոպեի ընթերցում

Նիգերում հեղեղումների զոհ է դարձել 47 մարդ

Նիգերում առնվազն 47 մարդ է զոհվել, ավելի քան 56,7 հազարը՝ տուժել հեղեղումներից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Journal du Niger թերթը՝ վկայակոչելով Նիգերի Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության տվյալները:

Սովորաբար անապատային և չորային կլիմայով երկիրը հայտնվել է խոշոր հումանիտար աղետի ճիրաններում տևական տեղատարափ անձրևների պատճառով, որոնք չեն դադարում մի քանի շաբաթ:

Ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է Նիգեր գետում, այն ափերից դուրս է եկել շատ վայրերում: Աղետն իր ազդեցությունն է գործել է 339 բնակավայրի վրա: Օդերևութաբանների տվյալներով՝ եղանակի բարելավում մոտ օրերս չի սպասվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում