Արարատ Միրզոյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Էստոնիայի ԱԳ նախարարին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
I congratulate my dear colleague & friend @Tsahkna on Independence Restoration Day of #Estonia.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) August 20, 2025
We know well the thorny path to freedom. In these challenging times we cherish independence & democracy as well as like-minded partnerships aimed at strengthening those ideals. 🇦🇲🤝🇪🇪 pic.twitter.com/DtRzZrW7Up
«Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերոջը և ընկերոջը՝ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
Մենք լավ գիտենք ազատության փշոտ ճանապարհը։ Այս դժվարին ժամանակներում մենք գնահատում ենք անկախությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև այդ իդեալներն ամրապնդելուն ուղղված համախոհ գործընկերությունները»,-նշված է Միրզոյանի գրառման մեջ։
Էստոնիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարարի գրառումը. «Շնորհակալ եմ բարի խոսքերի համար, հարգելի Արարատ Միրզոյան»,- գրել է Ցահքնան։