Նեթանյահուն Մակրոնին մեղադրել է հակասեմականություն հրահրելու մեջ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու իր որոշմամբ հակասեմականություն հրահրելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով Իսրայելի ղեկավարի նամակը Ֆրանսիայի նախագահին:

Նամակում Նեթանյահուն խոսում է վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի ունեցած հակասեմական միջադեպերի մասին և փորձում է դրանք կապել Մակրոնի՝ Պաղեստինի հանդեպ վարած քաղաքականության հետ։

«Պաղեստինի Պետություն ստեղծելու ձեր կոչը յուղ է լցնում այս հակասեմական կրակի վրա.... Այն խրախուսում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը, ուժեղացնում է պատանդներին ազատ արձակելու նրա դժկամությունը, խրախուսում է Ֆրանսիայի հրեաներին սպառնացողներին և քաջալերում հրեաների նկատմամբ ատելությունը, որն այժմ տիրում է ձեր փողոցներում», - ասել է Նեթանյահուն։

Ի պատասխան դրա՝ Մակրոնի գրասենյակը հայտարարությամբ հակադարձել է քննադատություններին՝ նշելով, որ Նեթանյահուի պնդումը, թե Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշումը հանգեցրել է Ֆրանսիայում հակասեմական բռնության աճի, «սխալ է, նողկալի և անպատասխան չի մնա»։

Հայտարարության մեջ ասվում է, որ Մակրոնը կպատասխանի Նեթանյահուին նամակով՝ մատնանշելով Մակրոնի ջանքերը Ֆրանսիայում հակասեմականությունը վերացնելու ուղղությամբ։

Հուլիսի 24-ին Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի նիստում, ինչը քննադատության էր արժանացել Իսրայելի կողմից։ 

Ֆրանսիայի հայտարարությանը հետևել էին Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։

Հայերեն English Français Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը