Մարզեր

Գեղհովիտ գյուղում հիմնանորոգվել է 5-րդ փողոցի 11-րդ նրբանցքը

1 րոպեի ընթերցում

Գեղհովիտ գյուղում հիմնանորոգվել է 5-րդ փողոցի 11-րդ նրբանցքը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականավող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 5-րդ փողոցի 11-րդ նրբանցքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի 5-րդ փողոցի 11-րդ նրբանցքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 55 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Գեղհովիտի 5-րդ փողոցի 11-րդ նրբանցքի ասֆալտապատում՝ 900 գծամետր երկարությամբ և 4500 քմ մակերեսով։ 

Օգոստոսի սկզբից մեկնարկած շինաշխատանքներն արդեն գտնվում են ավարտական փուլում։

Ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտի «Բաղեր» հատվածի գերեզմանոց տանող ճանապարհն արդեն հիմնանորոգված ու բարեկարգ վիճակում է օգտագործվելու գյուղի բոլոր բնակիչների կարիքների համար։  

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ընկերությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում