ՀՀ և ԻԻՀ նախագահներն անդրադարձել են Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին

2 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Նախագահ Փեզեշկիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գործընկերության համար։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրացման հնարավոր ուղիները։ Դրական են գնահատվել պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը, ընդգծվել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանք լիովին կիրականանան։

Նախագահ Խաչատուրյանը նաև նշել է, որ հայ-իրանական սերտ գործընկերության լավագույն օրինակներից մեկը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածում իրանական ճանապարհաշինական ընկերությունների տպավորիչ աշխատանքն է, որը վառ արտահայտում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը և վստահության բարձր մակարդակը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Կողմերը ընդգծել են, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, առևտրային ուղիների ստեղծումը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության սկզբունքների վրա, շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

Հայերեն العربية English فارسی Français Русский

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին