ՄՍՇՊ հանձնաժողովը 3 վարույթ է հարուցել «էկո» և «բիո» անվանումներով կաթնամթերքի վաճառքի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը երեք վարույթ է հարուցել շուկայում «էկո» և «բիո» անվանումներով կաթնամթերքի տեսականու վաճառքի առնչությամբ։ 

Հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության հետքերով՝ հանձնաժողովը  դիտանցումներ է իրականացրել մայրաքաղաքի մի քանի խոշոր առևտրի կետերում, որոնց արդյունքներով արձանագրվել է «Թամարա և Անի» ընկերության «Ani» ապրանքային նշանով «ЭКО» գրառմամբ, Արաքս-2 արտադրական կոոպերատիվի «ЭКОКАТ» և «Բիոկաթ» ընկերության «բիոկաթ» անվանումներով կաթնամթերքի տեսականու (թթվասեր, մածուն, կաթ, կաթնաշոռ, պանիր և այլն) վաճառք։

Անի Սմբատյանի խոսքով՝ վերջին 5 տարիներին հարցը մշտապես եղել է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում և իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում վարույթներ են հարուցվել ավելի քան 50 ընկերությունների նկատմամբ։ 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի որոշումներից՝ 

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը՝ «Արաքս-2» արտադրական կոոպերատիվի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին 

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը «Թամարա և Անի» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը «Բիոկաթ» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս