Տնտեսություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանում է՝ արդյոք «Էկոկաթ»-ը և «Բիոկաթ»-ն ունեն օրգանական սերտիֆիկատ

1 րոպեի ընթերցում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանում է՝ արդյոք «Էկոկաթ»-ը և «Բիոկաթ»-ն ունեն օրգանական սերտիֆիկատ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերջերս վարույթներ է հարուցել կաթնամթերքի շուկայում ապրանքների տուփերի կամ փաթեթվածքների վրա «էկո», «բիո» բառերով մակնշումների առնչությամբ: Շուկայում, սակայն, շարունակում է վաճառվել «Էկոկաթ» և «Բիոկաթ» անվանումներով կաթնամթերքի տեսականին: Խնդրի առնչությամբ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանից՝ ճշտելու, արդյոք ընկերություններն ունեն օրգանական սերտիֆիկատ: 

Ի պատասխան հարցին, ՄՊՀ մամուլի քարտուղարը նշեց, որ «Էկոկաթ» անվանումը պարունակող ապրանքների մասով Հանձնաժողովում առկա են որոշակի տվյալներ, իսկ մյուս ընկերության մասով ուսումնասիրություն կիրականացվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում