Քաղաքականություն

ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնի հռչակագիրը հիմք կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնի հռչակագիրը հիմք կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար

Անկախ պետությունների համագործակցությունը հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով TACC-ը, այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ կազմակերպության կանոնադրական և այլ մարմիններում Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ։ 

«Ինչպես մի ժամանակ մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհ էինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից, այնպես էլ հիմա շատ գոհ ենք այս համատեղ հռչակագրի ստորագրումից։ Մենք կարծում ենք, որ սա անհամաձայնությունների վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին եղած փուլերից մեկն է», - ասել է Լեբեդևը։ 

Նա հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա այդ հանրապետությունների տարածքում անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմինների ավելի լիարժեք նիստեր։  

«Հուսով եմ, որ այս հանրապետությունները կարող են ավելի ակտիվորեն մասնակցել Անկախ պետությունների համագործակցության գործունեությանը», - ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում