Աշխարհ

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում գերմանացի զինվորներ չեն լինի

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում գերմանացի զինվորներ չեն լինի

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը դեմ է արտահայտվել գերմանական զորքերի Ուկրաինա ուղարկելուն, նույնիսկ պատերազմի հնարավոր ավարտից հետո՝ որպես խաղաղապահների։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronew-ը։ 

Նրա խոսքով՝ Բունդեսվերն արդեն ունի բրիգադ, որը տեղակայված է Լիտվայում։

«Եթե մենք զորքեր տեղակայենք նաև Ուկրաինայում, կարող է բավարար ուժեր չունենանք»,-ասել է նախարարը՝  շեշտելով, որ խաղաղապահ առաջադրանքները կարող են իրականացվել առանց Բունդեսվերի ներգրավման։

Մայիսին ստեղծված բրիգադը նախատեսված է ՆԱՏՕ-ի արևելյան թևը Ռուսաստանից եկող սպառնալիքի դեմ ամրապնդելու համար։ Նախատեսվում է Գերմանիայից մոտ 5000 զինվորական և քաղաքացիական անձ տեղակայել Լիտվայում։ Այժմ այնտեղ տեղակայված է մոտ 700 գերմանացի զինվոր։ Լիտվացի պաշտոնյաների խոսքով՝ բրիգադը պետք է լիովին գործունակ լինի մինչև 2027 թվականը։

Ուկրաինայի հետ կապված հայտարարության առթիվ Գերմանիայի ԱԳ նախարարն արժանացել է խիստ քննադատության ինչպես իր կուսակիցների, այնպես էլ քաղաքական հակառակորդների կողմից։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում