Մարզեր

Ծովագյուղում մեկնարկել է խմելու ջրատար ցանցի վերակառուցման ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Ծովագյուղում մեկնարկել է խմելու ջրատար ցանցի վերակառուցման ծրագիրը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ծովագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են խմելու ջրատար ցանցի վերակառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Ծովագյուղի խմելու ջրատար ցանցի վերակառուցման ծրագրի պայմանարագրային արժեքը կազմում է 37 միլիոն 770 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է գործող ջրագծերի 3985 գծամետր երկարությամբ խողովակաշարի փոխարինում պոլիէթիլենային խողովակներով  և 4 հատ աղբյուրակապի վերանորոգում: 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Եդեմ Գրուպ» ՍՊԸ-ն, նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում