Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է

3 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու հարցի շուրջ դասախոսների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու դիմաց, նրանից պահանջել և ստացել է կաշառք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ նախաքննությամբ պարզվել է նաև, որ քոլեջի տնօրենը ուսանողներից ևս մեկին ցածր առաջադիմության պայմաններում հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար միջնորդի միջոցով ուսանողի ծնողից ստացել է կաշառք: 

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով քոլեջի մեկ այլ ուսանողի բացակայությունները չարձանագրելու և հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար, հիշյալ ուսանողի ծնողից նույնպես ստացել է կաշառք:

Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու համար քոլեջի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), կաշառք տվողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իսկ կաշառքի միջնորդություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով: 

Քոլեջի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և պաշտոնավարման կասեցումը, կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը