Քաղաքականություն

Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի ապաշրջափակումը՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ և առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու. Բաղայի

2 րոպեի ընթերցում

Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի ապաշրջափակումը՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ և առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու. Բաղայի

Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, այդ թվում՝ Հայաստանի հարավով Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային կապի հաստատումը՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու և Հայաստանի ազգային ինքնիշխանությանը հակասելու։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է իրանական Mehrnews գործակալությունը, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։ 

Նա նշել է, որ իրենք զգայուն են Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի հնարավոր ներկայությամբ և միջամտությամբ՝ հավելելով, որ Իրանն այդ հարցը հստակ արտացոլել է։ 

Բաղային նշել է, որ իրենք այս հարցով լսել են բոլորի բացատրությունները՝ շեշտելով, որ իրենց վստահեցրել են, որ ԱՄՆ-ի հետ հաստատվելիք գործընկերությունը կլինի Հայաստանում գրանցված ընկերության շրջանակներում։ 

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև շեշտել է, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում ընդգծվել են  ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիության սկզբունքները։ 

 «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում մեր մտահոգությունները կփոխանցենք տարածաշրջանի երկրներին»,- ասել է Բաղային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում