Ռուսաստան

Կամչատկայի ափերի մոտ 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Կամչատկայի ափերի մոտ 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները 5,3 մագնիտուդով ցնցումներ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկա թերակղզուց ոչ շատ հեռու։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի Պետրոպավլովսկից 472 կիլոմետր հեռավորության վրա։

Երկրաշարժի օջախը գտնվել է 18,4 կմ խորության վրա։

Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8.8 մագնիտուդով։ Այդ օրվանից ի վեր գիտնականներն ամեն օր գրանցում են հետցնցումներ։ Դրանց մեծ մասը չի զգացվում բնակեցված տարածքներում։ Սեյսմոլոգները նշում են, որ հետցնցումների ինտենսիվությունն ու ուժգնությունը աստիճանաբար նվազում են։

Ցնցումների պատճառով ակտիվացել են նաև այդ տարածքում գործող մի շարք հրաբուխներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում