Կյանքից հեռացել է տնտեսագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը

3 րոպեի ընթերցում

Յոթանասունհինգ տարեկանում վախճանվել է անվանի տնտեսագետ, հասարակական֊քաղաքական գործիչ, Երևանի պետական համալսարանի երկարամյա դասախոս, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, ֆինանսահաշվային ամբիոնի նախկին վարիչ (2003–2007), ԵՊՀ ոսկե մեդալակիր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բաբկենի Բոստանջյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը։

Ըստ աղբյուրի՝ Վարդան Բոստանջյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում օգոստոսի 18-ի ժամը 18:00–20:00-ը, վերջին հրաժեշտը՝ նույն վայրում՝ օգոստոսի 19-ի ժամը 13:00-ին։

«Վարդան Բոստանջյանի մանկավարժական ուղին ԵՊՀ-ում սկսվել է 2003 թվականից, երբ նա համալսարան է հրավիրվել որպես Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ։

 2003–2007 թվականներին ղեկավարել է ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնը՝ նպաստելով գիտական և ուսումնական բարեփոխումների ներդրմանը։ 

2004–2025 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող 015 տնտեսագիտության մասնագիտական խորհրդի անդամ։

2004-2025 թթ. ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի պրոֆեսոր։

Հեղինակ է ավելի քան 300 գիտական հրապարակումերի, այդ թվում՝ 5 մենագրությունների:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է շուրջ 90 թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։

Բացի գիտամանկավարժական գործունեությունից, Վարդան Բոստանջյանը կարևոր դեր է ունեցել նաև պետական կառավարման ոլորտում․

ՀՀ ԱԺ տնտեսագիտական վարչության պետ (1993–1999թթ.)

ՀՀ ԿԲ վարչության անդամ (1994թ.)

ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության կոլեգիայի անդամ (1998–2000թթ.)

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի տնտեսագիտական խմբի ղեկավար (2001–2003թթ.)

ՀՀ ԱԺ պատգամավոր (1999–2003թթ., 2007–2012թթ., 2017–2018թթ.)։

Պատգամավորական գործունեության ընթացքում եղել է ԱԺ հանձնաժողովների անդամ ու նախագահ, հեղինակ և համահեղինակ՝ ավելի քան 80 օրենսդրական նախաձեռնությունների։

Նրա ղեկավարությամբ մշակվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ծրագրեր: 

Պարգևատրվել է պետական և միջազգային մրցանակներով, այդ թվում՝ ՀՀ Երախտագիտության մեդալով (2017 թ.), ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի և ՀՀ ինժեներական ակադեմիայի անդամ է։

2024 թվականին ԵՊՀ-ում ծավալած գիտամանկավարժական բեղուն գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի, որը ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ նրան հանձնեց ԵՊՀ ռեկտորը։

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Վարդան Բոստանջյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ուսանողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում