Միացյալ Նահանգներ

Թրամփն Ալյասկայում դիմավորել է Պուտինին

1 րոպեի ընթերցում

Թրամփն Ալյասկայում դիմավորել է Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայում դիմավորել է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու ղեկավարների հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակել է ABC News-ը։ 

Դոնալդ Թրամփը կարմիր գորգի վրա սպասում էր, մինչև կմոտենա Վլադիմիր Պուտինը։ Երկու նախագահները ձեռքսեղմումից հետո լուսանկարվել են, որից հետո նույն մեքենայով հեռացել։ 

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել է, որ հանդիպումը տեղի կունենա «երեքը երեքի հետ» ձևաչափով, այլ ոչ դեմ առ դեմ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Բացի երկու նախագահներից, հանդիպմանը ներկա կգտնվեն յուրաքանչյուր կողմից երկուական բարձրաստիճան պաշտոնյաներ։

Քննարկման առանցքային թեման է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում