Տնտեսություն

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների  հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ 

Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքները, ինչպես նաև համատեղ օպերատիվ-կանխարգելիչ քայլերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին նիստի օրակարգի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ և նախանշվել են առաջիկա աշխատանքների ուղղությունները։

ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական 24-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում