Մարզեր

Բարեկարգվում և հարթեցվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

1 րոպեի ընթերցում

Բարեկարգվում և հարթեցվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Այս օրերին Սևան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին զուգահեռ հարթեցման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվում այն տարածքներում, որոնք դեռևս ներառված չեն հիմնանորոգման ծրագրերում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի և բնակավայրերի մի շարք թաղամասերում և Մհեր Մկրտչյան, Աշոտ Տեր-Գրիգորյան, Րաֆֆի, Րաֆֆի-Պարոնյան խաչմերուկ, Պարոնյան, Մ. Մաշտոց, Քըրք Քըրքորյան, Տիգրան Մեծ, Շառլ Ազնավուր փողոցներում, Ամառանոցային 2-րդ նրբանցքում իրականացվում են բարեկարգման և հարթեցման աշխատանքներ՝ երկրորդային հումք հանդիսացող ասֆալտբետոնե ծածկույթի շերտի տեղադրմամբ:

Խնդրին միջանկյալ լուծում տալու նպատակով Սևան համայնքը դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, ներկայացրել պահանջարկ, որի արդյունքում էլ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 51-60 կմ նորոգման արդյունքում ֆրեզված ասֆալտբետոնե խառնուրդից 3000 խմ տրամադրվել է համայնքին: 

Բարեկարգման և հարթեցման աշխատանքներ են իրականացվում նաև Սևան համայնքի մյուս բնակավայրերում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում