Մարզեր

Գեղարքունիքում հիմնանորոգվում են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հիմնանորոգվում են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ

2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ հավելելով, որ ևս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ 

Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ 72 կմ ճանապարհահատվածներ։ 

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին նախատեսված է նաև հիմնանորոգել 2 տրանսպորտային օբյեկտ (Սևանի տրանսպորտային հանգույցը, որի հիմնանորոգումը մեկնարկել է նախորդ տարի, և ևս 1 կամուրջ՝ Մ-10 միջպետական ճանապարհին)։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում