Հայաստան

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում կստեղծվի նոր անտառային գոտի

2 րոպեի ընթերցում

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում կստեղծվի նոր անտառային գոտի

Երևանի հեռուստաաշտարակին հարող երկու հողամասեր՝ 1,72 հա և 1,687 հա մակերեսներով, ամրացվում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ անտառ հիմնելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է կատարել Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: 

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագիծը, որով Երևանի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող երկու հողամասեր՝ 1,72 հա և 1,687 հա մակերեսներով, ամրացվում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ անտառ հիմնելու նպատակով։

Նախարարը նշել է, որ գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում հակակոռուպցիոն դատարանի վճիռների հիման վրա վերականգնվել է հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Դրանք կօգտագործվեն Հայաստանի անտառածածկի ավելացման ազգային ծրագրի շրջանակում, որի նպատակն է մինչև 2030 թվականը անտառածածկը հասցնել երկրի տարածքի 12,9%-ը։

Մաթևոսյանն այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է համարել Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ: Այն ուղղված է կենսաբազմազանության պահպանմանը, օդի որակի բարելավմանը և կայուն զարգացման նպատակների իրագործմանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում