Կիբեռմիջադեպերի բացահայտման և դրանց վնասների նվազեցման համար կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին» ստեղծվելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ այդ մարմինը զբաղվելու է կիբեռմիջադեպերի բացահայտմամբ՝ փորձելով կանխարգելել կիբեռմիջադեպերը, իսկ արդեն կիբեռմիջադեպերի առկայության պարագայում հնարավորինս արագ նվազեցնել հասցված վնասները:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունը համապատասխան որոշումն ընդունեց օգոստոսի 14-ի նիստի ընթացքում՝ քննարկելով «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու հարցը։ 

Նախագծի զեկուցող, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշեց, որ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվում են կենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական, և թե՛ մասնավոր հատվածում, սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ, սահմանվում են ստանդարտներ, որոնցով պետք է ապահովվեն հանրային, պետական ապարատի ու մասնավոր հատվածի կրիտիկական քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող ընկերությունները։ 

Նախարարի խոսքով՝ սա չի նշանակում, որ կառավարությունը չի օգտվելու ազգային ստանդարտներից, սակայն անհրաժեշտ է, որ դրանք համապատասխանեն և լինեն մրցունակ նաև միջազգային ստանդարտների հետ։ 

Հայրապետյանի բնորոշմամբ՝ նոր ստեղծվելիք «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին»-ը գործելու է որպես հանձնաժողով, որի կազմն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից։  

«Այս մարմինը զբաղվելու է կիբեռմիջադեպերի բացահայտմամբ, փորձելու է կանխարգելել կիբեռմիջադեպերը, իսկ արդեն կիբեռմիջադեպերի առկայության պարագայում հնարավորինս արագ նվազեցնելու է կիբեռմիջադեպերի հետևանքով հասցված վնասները: Այսինքն՝ հիմնական առաքելությունը պետական ապարատի համար այն է, որ այս մարմինը լինելու է անվտանգային գործառնությունների կենտրոն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կենտրոնը հավաքագրելու է կրիտիկական ենթակառուցվածքներում արձանագրված կիբեռմիջադեպերը՝ փորձելով գտնել դրանց համար հնարավորինս արագ ու օպերատիվ լուծումներ: 

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ իրականացվելու են նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ տարեկան կիբեռզորավարժություններ, և մարմնի գործունեությունը լինելու է թափանցիկ, իսկ ձևավորվելիք հանձնաժողովը տարեկան զեկույցներով է հանդես գալու ԱԺ-ում: 

Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունը շատ լուրջ է վերաբերում կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերին և մեծ աշխատանք է տանում այդ ուղղությամբ, իսկ կիբեռանվտանգության հիմնախնդիրների ներկայում բախվում են աշխարհի գրեթե բոլոր երկրները։  

Հայերեն

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին