Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հանդիպել է Լիբանանի ղեկավարության հետ

2 րոպեի ընթերցում

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Բեյրութում հանդիպել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Բեյրութ ժամանելուց հետո Լարիջանին հայտարարել է, որ «լիբանանցի ժողովուրդը թանկ է Իրանի համար, և Թեհրանը բոլոր հանգամանքներում կկանգնի նրանց կողքին»։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Ժոզեֆ Աունը հաստատել է, որ «Լիբանանը պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ինքնիշխանության և բարեկամության շրջանակում»։

Նա նաև ընդգծել է, որ մերժում է ցանկացած միջամտություն իրենց ներքին գործերին։

Նախագահը նշել է, որ «Լիբանանը, որը բացարձակապես չի միջամտում որևէ այլ երկրի գործերին և հարգում է նրա անձնական դաշտը, այդ թվում՝ Իրանի, չի ընդունում որևէ մեկի միջամտությունը իր ներքին գործերին»։

Իր հերթին, Լարիջանին Իրանի նախագահի ողջույններն է փոխանցել նախագահ Աունին՝ կրկին նրան ուղղելով Թեհրան այցելելու հրավերը և արտահայտելով Լիբանանին վերակառուցման գործում օգնելու իր ցանկությունը։

Լարիջանին նաև ընդգծել է, որ «Իրանը չի միջամտում Լիբանանի ներքին գործերին»։ Լարիջանիի խոսքով «Իրանը չի ցանկանում որևէ կերպ խաթարել իր բարեկամությունը կամ հարաբերությունները Լիբանանի և նրա ժողովրդի հետ և պատրաստ է օգնել Լիբանանին, եթե Լիբանանի կառավարությունը ցանկանա»։

Իր հերթին, Լիբանանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի գործունեությունը չի ավարտվել:

Լիբանան այցից առաջ Լարիջանին մեկնել էր Բաղդադ, որտեղ ստորագրել էր Իրանի և Իրաքի միջև անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր։

Իրան

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները