Իրան

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

1 րոպեի ընթերցում

Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքել

Իրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։

«Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու մոտեցումը հիմնված են այն փաստի վրա, որ ուշադրության կենտրոնում է իրանցիների անվտանգությունը, բայց Իրանը ուշադրություն է դարձնում նաև հարևան երկրների անվտանգությանը», - ասել է Լարիջանին Բաղդադ մեկնելուց առաջ։

Լարիջանին հավելել է, որ մտադիր է իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել Թեհրանի և Բաղդադի միջև համագործակցության ընդլայնման ուղիները։

Լարիջանին Իրաքից հետո կմեկնի Լիբանան։

Mehr-ը հիշեցնում է, որ Իրանն ու Իրաքը 2023 թվականին համաձայնագիր են ստորագրել երկու երկրի միջև սահմանը պաշտպանելու միջոցառումները համակարգելու վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում