Դվինի և Արուճի պեղումների արդյունքում մեծաքանակ հետաքրքիր նյութեր են հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը տարեկան իրականացնում է մոտ 30 հնագիտական աշխատանք։

«Արմենպրես»-ի «Գիտության շաբաթ» փոդքասթ նախագծի շրջանակում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ հավելելով, որ տարբեր երկրների համալսարանների ու գիտական կազմակերպությունների հետ համագործակցությամբ պեղումներում ընդգրկվում են նաև միջազգային արշավախմբեր։

 

Անդրադառնալով ներկայում իրականացվող աշխատանքներից մի քանիսի արդյունքներին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը,  մասնավորապես նշեց, որ Դվինում և Արուճում հայ-իտալական հնագիտական արշավախումբը մեծաքանակ հետաքրքիր նյութեր է հայտնաբերել, որոնք վերաբերում են միջնադարին։

«Դվինում պեղվում է շուկայական հատված։ Հնագիտական նյութերով ցույց է տրվում, թե ինչ առևտրական ճանապարհների վրա է այն գտնվել։ Արուճում հայ-իտալական արշավախումբը շատ հետաքրքիր պեղումներ է իրականացնում։ Վերականգնվում է Արուճի ամրոցը։ Այդ պեղումները ցույց են տալիս արդեն զարգացած միջնադարում՝ 9-11-րդ դարերում ինչ դեր է խաղացել Արուճը արդի Հայաստանի մշակութային լանդշաֆտում»,-մանրամասնեց Բոբոխյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ հայ-գերմանական արշավախմբի կողմից էլ հետազոտվում են Արագածի բարձր լեռնային հատվածներում հայտնաբերված Վիշապաքարերը։

Տիրինկատար կոչվող մշակութային լանդշաֆտում, մոտ 300 մետրի վրա պահպանվել են 12 արձաններ՝ վիշապաքարեր, որոնց պեղումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի այդ հնագույն շրջանի հոգևոր մշակույթը վերականգնելու գործում»,-ընդգծեց Բոբոխյանը:

Նրա խոսքով՝ այդ կոթողները  թվագրվում են 4-2-րդ հազարամյակներով։

«Արդեն 1-ին հազարամյակից դրանք դուրս են մղված մեր մշակութային միջավայրից, բայց մնում են որպես հիշողություն, որը տրանսֆորմացված գալիս հասնում է մինչև մեր օրեր»,-ներկայացրեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։

 

 

Հայերեն Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբեր 5-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել