Մարզեր

Մեծ Մասրիկ և Շատջրեք գյուղերում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Մեծ Մասրիկ և Շատջրեք գյուղերում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի  Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ և Շատջրեք գյուղերում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Մեծ Մասրիկի և Շատջրեքի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 76 միլիոն 950 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Մեծ Մասրիկի 4-րդ, Շատջրեքի 3-րդ և 7-րդ փողոցների երթևեկելի մասերի ասֆալտապատում, ջրահեռացման և ոռոգման առուների տեղադրում՝ երկաթբետոնե կիսախողովակներով։ 

Մեծ Մասրիկի 4-րդ փողոցը հիմնանորոգվելու է 505 գծամետր երկարությամբ և 3030 քառակուսի մետր մակերեսով, Շատջրեքի 3-րդ և 7-րդ փողոցները՝ 462 գծամետր երկարությամբ և 2390 քառակուսի մետր մակերեսով։ 

Շինաշխատանքները, որոնք իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, մեկնարկել են օգոստոսի 8-ից և կավարտվեն մինչև դեկտեմբեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում