Լատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնմանը

2 րոպեի ընթերցում

Լատվիան կմիանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները զենք կգնեն ԱՄՆ-ից՝ Ուկրաինա մատակարարելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։ 

Լատվիական LSM պարբերականի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գումարը, որը Լատվիան կհատկացնի այդ նպատակների համար, դեռ կհստակեցվի, սակայն այն կկազմի «առնվազն 2 միլիոն եվրո»։

Սիլինան չի մանրամասնել, թե ինչ տեսակի զենք կամ ռազմական տեխնիկա է նախատեսվում գնել Ուկրաինայի կարիքների համար, սակայն նա նշել է, որ այդ միջոցները կարող են օգտագործվել Ուկրաինային հակաօդային պաշտպանության սարքավորումներ ձեռք բերելու հարցում օգնելու համար։ 

«Առաջին հերթին խոսքը հակաօդային պաշտպանության մասին է։ ՆԱՏՕ-ի երկրները դիմել են մեզ», - հավելել է Սիլինան։

Վարչապետը նաև կոչ է արել այլ եվրոպական երկրներին միանալ ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը։

«Մենք ցույց ենք տվել, որ վճռական ենք` աջակցելու Ուկրաինային։ Ես կոչ կանեի մյուս եվրոպական երկրներին անել նույնը, և մենք կոչ ենք անում, որ յուրաքանչյուր երկրի ՀՆԱ-ի որոշակի տոկոսը հատկացվի Ուկրաինային։ Մենք օգնություն ենք ցուցաբերում ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Լատվիան այն երկրներից մեկն է, որն արդեն իսկ ամենաակտիվ կերպով աջակցում է Ուկրաինային ՀՆԱ-ի առումով։ Քանի դեռ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել, մենք պատրաստ ենք գնել ԱՄՆ-ից», - ընդգծել է Սիլինան։

Ավելի վաղ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հաստատել էր, որ Լատվիան կմիանա ՆԱՏՕ-ի նախաձեռնությանն՝ Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենք գնելու համար։

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Կիևին ամերիկյան զենք մատակարարելու պայմանավորվածության մասին։

Հայերեն Русский

Բուլղարիան սեպտեմբերին կհյուրընկալի TUI Group-ի ավագ ղեկավարության թիմի հանդիպումը․ BTA

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ

Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար

Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու

Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան