Սուդանի արևմուտքում փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով 40 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Առնվազն 40 մարդ է զոհվել Սուդանում Հյուսիսային Դարֆուրի նահանգի մայրաքաղաք Էլ Ֆաշերի մերձակայքում գտնվող «Աբու Շուք» փախստականների ճամբարի վրա Արագ արձագանքման ուժերի (ԱԱՀ) գրոհի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով մարդու իրավունքների պաշտպանության տեղական կազմակերպություններին։

Ճամբարում գտնվում է մոտավորապես 450 000 տեղահանված մարդ։

Եյլի համալսարանը հրապարակել է մի քանի արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս ճամբարում 40 փոխադրամիջոցի առկայությունը, որոնք, հավանաբար, պատկանում են ԱԱՈւ-ին, ինչպես նաև նրանց մարտիկների հարձակումները ճամբարում գտնվող մարդկանց վրա։ 

Օրերս նաև հայտնվել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ԱԱՈւ-ն արգելափակում Էլ Ֆաշերից դուրս գալ փորձող մարդկանց ճանապարհները։

Բացի այդ, Սուդանի զինված ուժերն օգոստոսի 11-ին հաղորդել են, որ վաղ առավոտից մինչև կեսօր հետ են մղել մի քանի ուղղություններից ԱԱՀ-ի գրոհները Էլ Ֆաշերի շրջանում։ Զինվորականները հայտարարել են, որ ոչնչացրել են թշնամու 16 փոխադրամիջոց, ևս 34-ը գրավել են՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։ ԱԱՈւ-ն իր հերթին պնդել է, որ առաջ է շարժվել Էլ Ֆաշերում և գրավել զինվորական սարքավորումներ։

Էլ Ֆաշերը գտնվում է Սուդանի մայրաքաղաք Խարթումից ավելի քան 800 կմ դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքը Սուդանի զինված ուժերի վերջին խոշոր հենակետն է Դարֆուրում, արդեն շուրջ մեկ տարի ԱԱՈւ-ն փորձում է գրավել այն։

Սուդանում երկրի զինված ուժերի և ԱԱՈւ-ի միջև հակամարտությունն ընթանում է 2023 թ. ապրիլի 15-ից։ Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Ավելի քան 14 միլիոն մարդ լքել է իրենց տները։ Ներկայում զինվորականները վերահսկում են Սուդանի հյուսիսը և արևելքը, այդ թվում՝ Խարթումը, իսկ ԱԱՈւ-ն՝ երկրի հարավը և գրեթե ողջ Դարֆուրի շրջանը։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում