Մարզեր

Ճամբարակ համայնքի երեք բնակավայրերում ընթանում են խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի վերակառուցման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Ճամբարակ համայնքի երեք բնակավայրերում ընթանում են խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի վերակառուցման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի երեք բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  2025 թվականի հունիսից սկսվել և ընթանում են խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի վերակառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի, Վահան և Ծափաթաղ գյուղերի խմելու ջրի մատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 211 միլիոն 757 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասում վերակառուցվում է ներքին և արտաքին ցանցը՝ շուրջ 17 կիլոմետր երկարությամբ, կառուցվում է ջրընդունիչ և վերանորոգվում 150 խորանարդ մետր տարողության ջրամբարը։

Վահան գյուղում իրականացվում  է խմելու ջրատարի արտաքին ցանցի վերակառուցում՝ 2200 գծամետր երկարությամբ․ մետաղական հին խողովակները փոխարինվում են պոլիէթիլենային նոր խողովակներով։

Ծափաթաղ գյուղում կառուցվում է ջրընդունիչ և աղբյուրակապ, 500 մետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց։ 

2025 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 50 տոկոսը։

Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի հունվարին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում