Քաղաքականություն

Ղազախստանում սկսել են նախապատրաստվել ՀՀ վարչապետի պաշտոնական այցին

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում սկսել են նախապատրաստվել ՀՀ վարչապետի պաշտոնական այցին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի վերջին պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև կայացած հեռախոսազրույցի մանրամասները։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ղազախստանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի կառավարության ղեկավարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատելու վերաբերյալ հռչակագրի ստորագրման առթիվ։ «Այդ փաստաթղթի ստորագրումը, որը պատմական նշանակություն ունի, հնարավոր է դարձել այդ թվում Նիկոլ Փաշինյանի՝ որպես քաղաքական գործիչ ունեցած ակնառու որակների շնորհիվ, որն ուժեղ քաղաքական կամք ու իր պետության ազգային շահերի ռազմավարական տեսլական ունի»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Աստանայում սկսվել են այս տարվա վերջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում