Մարզեր

Հիմնանորոգվում է Լուսակունք գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Լուսակունք գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հուլիսի երկրորդ կեսից սկսվել և ընթանում են գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Լուսակունքի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 75 միլիոն 300 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում՝ 660 գծամետր երկարությամբ և 3960 քառակուսի մետր մակերեսով, ճանապարհի գոյություն ունեցող պատվածքի քանդում, ջրահեռացման համակարգի կառուցում, ջրընդունիչի տեղադրում, կահավորում։  

2025 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ արդեն իրականացվել է նախատեսված շինաշխատանքների ծավալի շուրջ 90 տոկոսը։ Առաջիկա օրերին կիրականացվեն նաև ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքները։ 

Օրերս ճանապարհի հիմնանորոգման շինհրապարակում մշտադիտարկում է անցկացրել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում