Մարզեր

Միջին նորոգման է ենթարկվում Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի 18,9 կիլոմետրանոց հատվածը

1 րոպեի ընթերցում

Միջին նորոգման է ենթարկվում Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի 18,9 կիլոմետրանոց հատվածը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2025 թվականի օգոստոսի առաջին օրերից սկսվել և ընթանում են Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 18,9 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի 18,9 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման  ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 889 միլիոն 800 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում  է պետբյուջեի միջոցներից։ 

Ծրագրով նախծատեսված է ասֆալտբետոնյա ծածկի վերին շերտի հեռացում և նոր շերտի տեղադրում՝ 142 հազար 800 քառակուսի մետր մակերեսով։ 

Այս պահին արդեն ֆրեզման միջոցով 8,2 կիլոմետր երկարությամբ հեռացվել է ասֆալտբետոնյա հին շերտը, առաջիկա օրերի ընթացքում կսկվեն ասֆալբետոնյա նոր շերտի  տեղադրման աշխատանքները։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում