Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա միաժամանակ. Փաշինյանը կարևորում է փոխադարձության սկզբունքը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրով տեղի է ունենալու միաժամանակ, այսինքն՝ բացվելու են ճանապարհները և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար՝ շեշտելով, որ այս հարցում փոխադարձության սկզբունքի կարևորությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասել է Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Փաշինյանը շեշտել է, որ հաղորդակցությունների միաժամանակ բացվելու հարցին հստակ պատասխան է տալիս Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած եռակողմ հռչակագիրը։ «Այո, իհարկե, պետք է լինի միաժամանակ, միաժամանակ բովանդակային առումով, և այստեղ էլ տարընթերցումների տեղ չկա։ Այսինքն՝ արդեն միաժամանակ տեղի է ունեցել, փաստաթուղթը միաժամանակ ստորագրվել է։ Տեխնիկապես արդեն կարող է շինարարության տեմպի  խնդիր լինել՝ ինչն ավելի շուտ պատրաստ կլինի, ինչն ավելի ուշ պատրաստ կլինի և այլն»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում  Հայաստանի ինքնիշխանության գործիքները չեն կարող նսեմացվել։ «Դրա մեջ մտնում են թե՛ անձնագրային հսկողությունը, թե՛ մաքսային հսկողությունը, և մեր պետական ինստիտուտները դրանք պետք է իրագործեն»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2022 թվականին ՀՀ-ն հայտարարել է, որ այդ հարցում պատրաստ է որոշակի պարզեցումների գնալ։

Փաշինյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ապաշրջափակման գործընթացը լինելու է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակներում։ «Փոխադարձությունը նույնպես կարևոր է, և այդ փոխադարձությունը վերաբերում է ճանապարհների բացմանը։ Փոխադարձություն նշանակում է, որ բացվում են ճանապարհներն Ադրբեջանի համար, բացվում են ճանապարհները Հայաստանի համար։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք ենթակառուցվածքների ժամանակին և արդյունավետ կառուցման վրա։ Ինչո՞ւ ենք մենք անընդհատ կենտրոնացել երկաթուղու և ճանապարհների վրա։ Շատ հետաքրքիր նախագծեր են լինելու. գազամուղ, գուցե, գազամուղեր, նավթամուղ, գուցե, նավթամուղեր, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ...բայց ինչ էլ տեղի ունենա, բոլորը պետք է գործեն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում»,- մանրամասնել է Փաշինյանը։ 

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Վաշինգտոնում Թրամփի և Ալիևի հետ ստորագրած հռչակագրի տեքստը

 

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում