Մարզեր

Ձորագյուղում Մարտունու պատմության ու բնության հուշարձանները պատկերող ավտոկանգառներ են կառուցվել

1 րոպեի ընթերցում

Ձորագյուղում Մարտունու պատմության ու բնության հուշարձանները պատկերող ավտոկանգառներ են կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի կենտրոնական փողոցում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Մարտունու տարածքի բնության և պատմամշակութային հուշարձանները պատկերող երկու ավտոկանգառ է կառուցվել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի ավտոկանգառների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 8 միլիոն 320 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

2024 թվականի սեպտեմբերից մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են հուլիսին։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Ձորագյուղի բնակիչներն արդեն օգտվում են ժամանակակից, Մարտունի համայնքի պատմության և բնության հուշարձանները պատկերող, ճանաչողական ու  զբոսաշրջային նշանակությունը գովազդող ավտոկանգառներից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում