Ֆրանսիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհը դարձել է 20 տարվա ընթացքում ամենախոշորը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդի դեպարտամենտում անտառային հրդեհը, որը գրեթե 24 ժամում ընդգրկել է 13 000 հեկտար տարածք, դարձել է առնվազն վերջին 20 տարվա ընթացքում ամենախոշորը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Le Parisien թերթը՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։

Ֆրանսիայի էկոլոգիական վերափոխումների նախարար Ագնես-Պանիե Ռյունաշեն հայտնել է, որ Օդում հրդեհն այրել է նույնքան տարածք, որքան ամբողջ երկրում այրվել է 2024 թվականին։ Նա նաև հավելել է, որ դա երկու անգամ ավելի մեծ տարածք է, քան այրվել է 2023 թվականին։

Իր հերթին France24 պարբերականը հաղորդում է, որ արագ տարածվող հրդեհի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 9՝ վիրավորվել։ Հրդեհի դեմ պայքարում է 1800-ից ավելի հրշեջ։ Այրվել են տներ, 2500 տուն մնացել է առանց էլեկտրականության։ 

Հրդեհի շրջանում ընկած մեկ գյուղից, ինչպես նաև ճամբարային որոշ հատվածներից մարդկանց տարհանում է տեղի ունեցել։ Մի քանի ճանապարհ փակվել է։

Հայերեն English Français Русский

Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը

Սոցփաթեթի ծրագիրը դադարեցվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում