Ասֆալտապատվել է Մադինա գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է գերեզմանոց տանող ճանապարհը, որը գտնվում է 2-րդ փողոցի վրա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մադինայի 2-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 30 միլիոն 13 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում՝ 562 մետր երկարությամբ և 2361 քմ մակերեսով։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, մեկնարկել են հունիսից և արդեն ավարտական փուլում են։