Ռուսաստանն օրինական չի համարում Հնդկաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջները. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն արձանագրում է ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի նկատմամբ սպառնալիքները, բայց դրանք օրինական չի համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակին խնդրել են մեկնաբանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որն արձագանքել է ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի ներմուծումը դադարեցնելու պահանջին՝ հայտարարելով, որ կպաշտպանի Հնդկաստանի ազգային շահերը։

«Մենք լսում ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք իրականում սպառնալիքներ են, փորձեր՝ երկրներին ստիպելու դադարեցնել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք նման հայտարարություններն օրինական չենք համարում», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ինքնիշխան երկրներն իրավունք ունեն ընտրելու իրենց սեփական գործընկերներին առևտրային և տնտեսական համագործակցության համար՝ հաշվի առնելով սեփական շահերը։ 

«Մենք կարծում ենք, որ ինքնիշխան երկրները պետք է ունենան և ունեն իրավունք՝ իրենք ընտրելու սեփական առևտրային գործընկերներին, առևտրատնտեսական համագործակցության գործընկերներին և ընտրելու այն առևտրատնտեսական համագործակցության ռեժիմները, որոնք համապատասխանում են այս կամ այն երկրի շահերին», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի ներմուծման և վերավաճառքի պատճառով։ 

Միացյալ Նահանգներ

Հնդկաստանը չարդարացված է անվանել ռուսական նավթ գնելու պատճառով մաքսատուրքերի սահմանումը

 

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները